Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջԱռատ ու անփույթ,Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,Կեղևը` կապույտ։Նրանից հետո աչքս բաց արիՄի փոքրիկ բնում,Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։Մի օր էլ, բնից գլուխս հանած,Նայում եմ դես-դեն,Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,Մեր բունը վրեն։Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,Ամեն տեղ գընում,Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—Էլ չեմ հասկանում։

Հարցեր և առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

առատ-շատ, անփույթ-թափթփված,  հարդ-դարման։

2․ Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմիր։
Բանաստեղծությունը  մի  փոքրիկ  թռչունի  մասին  էր։ Նա չգիտեր,  թե  ինչից է շինած աշխարհը։
4. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:
Մի օր էլ, բնից գլուխս հանած,Նայում եմ դես-դեն,Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,Մեր բունը վրեն։
5. Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:

Աշխարհը շինած է բնությունից, ջրից, հողից, արևից։

6. Թռչունին նամակ գրի՛ր:

Ողջույն, սիրելի թռչուն։ Ես քեզ, երբ տեսնեմ, կպատմեմ,թե ինչից է կազմված աշխարհը։ Այն շատ սիրուն է և մեծ։ Դու քո ընկերների հետ, կարող ես գալ մեզ հյուր։ Ես քեզ համար բույն կշինեմ, որ դուք ապրեք։
Քո ընկեր՝ Արմեն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով