Շաշ հյուրը

Հայ ժողովրդական հեքիաթ

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

-Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

-Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

— Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

— Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել արտահայտությունները.

Երկինքը տրաքեց — ուժեղ  ամպոտ  եղավ։

ճար չկա — ելք չկա։

գործով են ընկնում —  աշխատել

ջուր դարձած — դրջվաց։

  1. Դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որով կարող ես ապացուցել հյուրի շաշ լինելը:

Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

  1. Առած-ասացվածքները խառնվել են: Միացրո՛ւ համապատասխան հատվածները:

Ով աշխատի, իր խելքից է:

Ով  աշխատի, նա կուտի։

 

Ստի ոտը իրեն կանի:

ստի ոտքը կարճ է։

 

Գդակը` մեծ, նա կուտի:

Գդակը՝մեծ, տակը  դադարկ։

Ով ինչ անի, կարճ է:

 

Ինչ լինի մարդուն` տակը` դատարկ:

Ինչ  լինի մարդունի  մարդուն  իր խելքից է։

  1. Նշված բառերով բարդ բառեր կազմի՛ր: Օրինակ՝ տուն — առանձնատուն

Հյուր — հյուասենիակ։

Ջուր — ջրծաղիկ

Ընկեր — ընկերասեր

Նկար- նկարազարդ։

Շուն — շնաձուկ։

Զարդ — զարդատուփ։

Վարս — վարսահարդար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով