Մեղուներն ապրում են մեծ խմբերով եւ յուրաքանչյուր առանձյակ զբաղվում
է որոշակի գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք
չի կատարում: Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի
հետ լքում է փեթակը: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է
առանձնանալ իր չափով եւ գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի
կենտրոնում:
Առողջ եւ ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած
աշխատավոր մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի
մուտքի մոտ:
Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս
աշխատավոր մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն,
հակառակ դեպքում սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին
մեղուները քնում են:
Մեղուները սնվում են նեկտարով եւ ծաղկափոշով։ Նրանք ունեն
հոտառության ուժեղ զգացողություն, եւ ընդունակ են նեկտարի հոտն առնել
նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:
Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են
մյուսներին տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ
շարժումներով կարող են հուշել նաեւ ծաղիկների հեռավորությունը փեթակներից:
մեղուն օրվա մեջ կարող է նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:
Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս
գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների եւ
թռչելով մոտ երեք հարյուր հազար կմ տարածություն:

Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է
հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի
ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը
սահմանափակվում է 2 կմ շառավղով:
Հարցեր եւ առաջադրանքներ
1. Բառարանի օգնությամբ գտի՛ր անծանոթ բառերի բացատրությունը։
Պարս-մեղուների ընտանիք։

2. Առանձնացրո՛ւ այն տեղեկությունը, որը գիտեիր:
Ես գիտեմ որ մեղուների սովորական թռիչքը ուղիղ թ կիլոմետրր է։

3. Ինչպե՞ս ենք անվանում մեղուների խմբին․
Մեղուների խմբին ասում են պարս։

4. «Փեթակ» բառի տառերով նոր բառեր կազմի՛ր։
Կաթ,փակ,թեփ,ակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով