Հանելուկներ

Տասը համերաշխ ընկեր

Կողք-կողքի ապրում,

Միասին աշխատում են

Ու իրար օգնում։  մատեր

***

Ո՞վ չի սիրում անմահական

Ոսկի պտուղն այս հայկական։ ծիրան

***

Մեջն ուտելիք,

Դուրսը վառելիք։  ընկույզ

***

Ի՞նչ ենք մենք տեսնում

Մեր աչքերը փակ,

Եվ այն էլ միայն

Քնած ժամանակ: երազ

 

***

 

Ամեն մարդ ունի

Մի փոքրիկ տնակ,

Մեջը սիրունիկ

Գառներ սպիտակ:   բերան

 

***

 

Ի՞նչն է քեզ հետ գնում, գալիս,

Հետը խոսես, ձայն չի տալիս,

Երբ դեռ լույս է, քեզ հետ է նա,

Հենց որ մթնեց, կանհետանա:  ստվեր

 

***

 

Միս է առանց ոսկորի,

Եվ շատ նման է թրի,

Թե մի անգամ կտրեց նա,

Կտրածն էլ չի լավանա:  լեզու

 

***

 

Ոչ լսում է, ոչ խոսում,

Ոչ զգում է, ոչ տեսնում,

Սակայն նա մեզ բոլորիս

Բաց ճանապարհ է տալիս:  լույսացույ

***

 

Թևեր ունի գույնզգույն,

Թուփ ու ծաղիկ է սիրում,

Նա ձեզ ամենիդ ճանաչ,

Թռիչքը կարճ, կյանքը կարճ:  թիթեռ

***

 

Բռունցքի չափ մեքենա,

Ամեն տեղ քեզ հետ է նա,

Քնած լինես, թե արթուն,

Նա քեզ կյանք է պարգևում։ սիրտ

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով