Ամպիկները

Լուսաբացին՝ ամեն օրվա պես, մայր լեռը արթնացրեց ամպերին և ասաց, թե ով ուր պիտի գնա։ Բրդոտ արջի կերպարանաք ունեցող ամպիկն իմացավ, որ անտառում պակասել է խոնավությունը։ Պարզ էր, որ արջուկ-ամպիկը օգնելու էր լուծել անտառում առաջացած այդ խնդիրը։ Իսկ ուղտի կերպարանքով ճերմակաթև ամպիկին մայր լեռը հանձնարարեց գնալ անապատ։ Ամռան շոգ օրերին անապատում ցամաքել էին նույնիսկ ջրհորները։ Կովի կերպարանքով ամպիկը ճամփորդելու էր բանջարանոցներով և հարուստ այգիներով։ Նա հագեցնելու էր ծարաված բանջարեղենի, մրգատու ծառերի ծարավը: Նրանք բոլորն էլ պետք է այնքան անձրևեին, որ ուժ ունենային միայն վերադարձի համար։

Երանի՜ ճամփորդ ամպիկներին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։

Լուսաբացին՝ ամեն օրվա պես, մայր լեռը արթնացրեց ամպերին և ասաց, թե ով ուր պիտի գնա։ Բրդոտ արջի կերպարանաք ունեցող ամպիկն իմացավ, որ անտառում պակասել է խոնավությունը։

Նա հագեցնելու էր ծարաված բանջարեղենի, մրգատու ծառերի ծարավը: Նրանք բոլորն էլ պետք է այնքան անձրևեին, որ ուժ ունենային միայն վերադարձի համար։

  1. Բացականչություն արտահայտող բառով կազմի՛ր այլ նախադասություն։

Ի՜նչ հրաշալի է Մասիսն առավոտյան։

  1. Տրված բառակապակցություններով նախադասություններ կազմի՛ր։

Մրգատու ծառեր-Այգեպանը  ջրում էր  մրգատու ծառերը։

Շոգ օրեր-Ամռանը շատ կան  շոգ օրեր։

Ճերմակաթև ամպիկ- ճերմակաթև ամպիկները  սավառնում էին  երկնքում ։

Բրդոտ արջ-Բրդոտ արջը մոլորվել էր անտառի խորքերում։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գրության և արտասանության տարբերություն կա։

Օրինակ՝ միրգ-գրում ենք՝ միրգ, լսում ենք միրք

ճամփորդել — գրում ենք ճամփորդել,  լսում ենք  ճամփորթել

բրդոտ-գրում ենք բրդոտ, լսում ենք բրդոթ

օգնել-գրում ենք օգնել,լսում ենք օքնել

մրգատու-գրում ենք մրգատու,լսում ենք մրքատու

  1. Շարունակի՛ր։

Ծառեր-ծառ

Ամպեր-ամպ

լեռներ-լեռ

անտառներ-անտառ

կովեր-կով

այգիներ-այգի

  1. Տրված բառերում ընդգծի՛ր ածանցները։

Բրդոտ, խոնավություն, բանջարանոց, բանջարեղեն, ճամփորդ։

  1. Ո՞ր արմատներն են թաքնված տրված բարդ բառերում։

Լուսաբաց, ճերմակաթև, ջրհոր, մրգատու։

լույս, ճերմակ,ջուր, միրգ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով