1․Առողջ ապրելակերպի նախապայմաններից մեկը շատ բանջարեղենի օգտագործումն է:
2․Բանջարեղենը ․անփոխարինելի, համեղ եւ շատ օգտակար սննդամթերք է, իսկ սննդային արժեքն էլ պայմանավորված է նրանց մեջ պարունակվող դյուրամարս նյութերով:
3․Բանջարեղենը կանոնավորում է մարդու նյարդային, մարսողական համակարգերի եւ այլ օրգանների գործունեությունը, մեծացնում օրգանիզմի դիմադրողականությունը մի շարք հիվանդությունների հանդեպ, իսկ բանջարեղեններից սոխը եւ սխտորը ունեն հականեխիչ եւ մանրէասպան հատկություն:
4․Գերադասելի է բանջարեղենը մաքրել եւ մանրացնել օգտագործելուց կամ եփելուց առաջ:
5․Մատղաշ բանջարեղենները՝ վարունգը, բողկը, գազարը, խորհուրդ է տրվում սննդի մեջ օգտագործել կեղևով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով