Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկույթն է, համարվում է մարմնի ամենամեծ օրգանը։ Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում է արտաքին վնասակար ազդակներից։

Մաշկի կառուցվածքը, ինչպես նաև մաշկային  զանազան հիվանդությունները ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն։

Մաշկը ունի գույնի բջջներ, դրանից էլ մարդիկ լինում են թուխ կամ ցորենագույն կամ սպիտակամաշկ։ Որքան մաշկը սպիտակամաշկ է, այնքան հեշտ է արևահարվում։ Մաշկը օգնում է, որ մարմնի ջերմաստիճանը կարգավորվի։ Մաշկի վրայի փոքրիկ անցքերով քրտինքը դուրս է գալիս և գոլորշիանում։

Մաշկն ունի նյարդեր, արյունատար անոթներ։ Մաշկը համարվում է շոշոփելիքի օրգան, դրանով զգում ենք ցուրտը, տաքը, շոգը կոշտն ու փափուկը, անհարթն ու ողորկը։

Իրավիճակներ, երբ մաշկը վնասվում է՝

  • կտրվածք, վնասվածք
  • այրվածք
  • ցրտահարություն
  • արևահարություն

Փորձի՛ր հիշել  առաջին բուժօգնություն կանոնները, մաշկի վնասվածքներից ո՞ր դեպքու, ի՞նչ պետք է անել։

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով