Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ     ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

 

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

Վարդենի-վարդ,

շերամ-որդ, որը շինում է մետաքս

մետաքս-կտորի տեսակ

ապերախտ-անշնորակալ

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

օգտակար,ահագին,բարի,քնքուշ,իմաստուն,փոքր,աննման,շատակեր,անդադար,ապերախտ։

անհանգիստ մարդ, բարի կենդանի,քնքուշ աղջիկ,իմաստուն տղա,փոքր մեղու,աննման ծաղիկ,շատակեր կատու,անդադար ջուր,ապերախտ հայրիկ։

3. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում։

Իմաստուն տղան իր շատակեր կատվի, քնքուշ աղջկա հետ  շրջում էր անդադար հոսող ջրի մոտ։ Աղջկա կատուն բարի կենդանի էր, բայց նա ուներ ապերախտ հայրիկ, որը իր ձագուկին թողել էր աննման ծաղիկի մոտ։ Իմաստուն տղան և քնքուշ աղջիկը շատ անհանգիստ մարդիկ են և վախենում էին, որ կատուն կկորի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով