Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

  1. Բացատրի’ր արտահայտությունները:

վար եկան-ընկան

շար եկան-շարվել

մաղ տալ-մաղել

շաղ տալ-շաղել

քող կապել-մուշուշ

  1. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Առավոտյան լույսը բացվեց և փչեց սառը օդ։ Սկսեց ուժեղ կայծակ և ամպերը ճաքեցին։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-հանգցնել

  1. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերըորոնց մեջ գույն կա։

Լրացուցիչ աշխատանք

  1. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով