Ձյունիկ լուսին

Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան:

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծության ո՞ր տողերն են շուտասելուկի պես հնչում: Պատճենի՛ր այստեղ…

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,

2. Տրված բառերը գործածելով, շուտասելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:

Ձյունիկ, ուս, լուսին, շաղ, խաղ, ծով, հով, բոց, սարի:

Ցանկության դեպքում, կարող ես մի քանի բառ էլ ինքդ ավելացնել։

Ձյունիկ լուսինը լույս շաղ տալով, ծովի ծոցին հով բերեց:

Խաղ կխաղա մեկի գլխին, ծովը շուռ կտա լեռան գլխին:

Հողմեր բոցեր բերելով, ամեն մի բան շուռ տալով:

Սարի ուսին, սիրուն լուսին։

3. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

շաղալեն-շաղ տալով

Ձյունիկ-ձյունի նման

տվել բոցին-այրվել

հերկել-հող մշակել

հողմ-քամի

4. Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը: Նկարի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Այս բանաստեղտության լուսինը ձյան պես սպիտակ է և սառը։ Նս կարմիր շողք է գցել ծովի վրա:

5. Փորձի՛ր բանաստեղծությունը երգելով / կոմիտասյան մեղեդային ռիթմով / ընթերցել :

 6. Լուսնին բնորոշող / ինչպիսի՞/ հարցին պատասխանող բառեր գրի՛ր:

Սառը լուսին, կլոր լուսին, մեծ լուսին։

 7. Բանաստեղծության մեջ եզակի թվով գործածված գոյականները ընդգծի՛ր կարմիրով, իսկ հոգնակի թվով գործածվածները՝ կանաչով:

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան:

 8. Դուրս գրի՛ր գործողություն ցույց տվող բառերը /բայերը/ և դրանցով աշնանային նախադասություններ կազմի՛ր:

Խաղալեն, շաղալեն, տվեց, երգեր, հերկել։

Երեխաները բակում խաղում են։ Տատիկները շաղ տվեցին։ Մայրիկը տատիկին ջուր տվեց։ Երեխաները երգեցին։ Պապիկը այսօր հեչկեց։

Թռչունները երամ կազմեցին և թռչեցին հեռու երկրներ:

Քամին տերևները շաղ տալով անցնում էր քաղաքով:

Աշնանային փոթորիկը հողերը հերկելով գնում էր:

 9. Օրվա ո՞ր պահն է ներկայացված այս բանաստեղծության մեջ: Ի՞նչը քեզ հուշեց:

Այս բանաստեղտության մեջ գիշեր էր, որովհետև լուսին կար։

Լրացուցիչ առաջադրանք

  • Մրցի՛ր ընտանիքիդ անդամների հետ. տեսնենք ո՞վ ավելի շատ շուտասելուկներ կհորինի և ավելի արագ կկարդա: Փորձի՛ր ձայնագրել նաև ընտանիքիդ անդամներին:

 

 

  • Ի՞նչ գիտես լուսնի մասին: Պատմի՛ր : /Հանրագիտարանից կամ այլ աղբյուրներից տեղեկություններ կամ ավանդապատումներ հայթայթիր լուսնի մասին/ Կարդա՛ հղումով

Ես գիտեմ լուսնի մասին, որ նա սպիտակ է, նա գեղեցիկ է, նա կլոր է և սառը։

Վերջին 41 տարիների ընթացքում ոչ մի մարդ ոտք չի դրել Լուսնի վրա:

Լուսինը կլոր չէ. այն նման է ձվի:

Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը: Լուսինը ձգված շրջանագծով՝ էլիպսով, պտտվում է Երկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները:

Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից, տրամագծով` գրեթե 4 (տրամագիծը՝ 3.476 կմ), ծավալով՝ 49 անգամ: Նրա զանգվածը հավասար է Երկրի զանգվածի 0,0123 մասին, այսինքն` Երկրի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գնդեր, որոնցից յուրաքանչյուրը կկշռեր Լուսնի չափ:

  • Լուսնի մասին հանելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:

1.Այն ինչն է, ինչը, որ կլոր է, սպիտակ, սառը և գիշերն լույս է տալիս։

2.Չունի իր սեփական լույսը, բայց լուսավորում է գիշերները:

3.Գիշերներն է նա մեզ լույս տալիս մեկ լիալուսին է մեկ կիսալուսին:

  •  Հիմա լուսնին հարցեր գրի՛ր :

Կարող ես այսպես սկսել….

-Ա՛յ, լուսին ինչու դու առավոտյան լույս չես տալիս։ Մենք ուզում ենք, որ լույս տաս 24 ժամ։

-Ինչու՞ դու չունես քո սեփական լույսը:

-Ինչու՞ մենք քեզ չենք կարող կպնել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով