Adidas-ը սպորտային հագուստի ամենամեծ մատակարարն է Եվրոպայում, և երկրորդն աշխարհում՝ զիջելով Nike-ին: Adidas-ը հաջողության և հաղթանակի խորհրդանիշ է: Ընկերությունը գովազդող հանրահայտ մարզիկների ցանկում են Լիոնել Մեսսին, Զինեդին Զիդանը, Դևիդ Բեքհեմը, Մարիա Շարապովան և այլք:

 

Ընկերության պատմությունը սկսվել է 1920 թվականին բավարական Հերցոգենաուրախ քաղաքում՝ կիսամութ լվացքատանը, որտեղ Դասլերների ընտանիքը զբաղվում էր համեստ բիզնեսով` կոշիկի արտադրությամբ. օր ու գիշեր մայրը և դուստրերը կտրում էին, իսկ հայրը և որդիները՝ Ռուդոլֆն ու Ադոլֆը, կարում: Անանուն ընկերության առաջին արտադրանքը հողաթափ էր` պատրաստված զինվորական ոչ պիտանի համազգեստից և մաշված անվադողերից: Գործարանը փոքր էր, ինչի պատճառով ստացվում էր քիչ եկամուտ: Սակայն Դասլերների ընտանիքը ձգտում էր հաջողության։ Հաստատակամության ու համառության շնորհիվ նրանց հաջողվեց ընդլայնել արտադրությունը չորս տարվա ընթացքում: Ընկերությունն անվանվեց «Դասլեր եղբայրների կոշիկի գործարան», ուներ 12 հոգուց բաղկացած աշխատակազմ և արտադրում էր օրական 50 զույգ կոշիկ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով