Շատախոս գլխարկը

Մի խանութ կար  քաղաքի կենտրոնում,  որտեղ մի տարօրինակ   գլխարկ կար։ Նա խոսում էր․ որը մարդկանց շատ էր անհանգստացնում ։  Երբ մարդիկ մոտենում էին, որպեսզի գնեին,  նա այնքան էր խոսում, որ  մարդկանց  գլուխը  տանում էր ։ Մի օր  երբ  գլխակը  այնքան էր հոգնել, որ  Էլ չեր կարողանում   խոսել  և քնել էր, այդ ընթացքում մի երեխա  մոտեցավ և  այնքան հավանեց  գլխարկին, որ գնեց։  Երբ  հասան տուն, երեխան գլխարկը դրեց  մահճակալին  ու նստեց աթոռին։    Հանկարծ քնեց,   բայց այդ ընթացքում  արթնացավ գլխարկը և գոռաց: Երբ սկսեց գոռալ, տղան աթոռից ընկավ ցած և գլխարկը սկսեց ծիծաղել։   Տղան բարձրացավ, խոսեց գլխարկի հետ, նրանք ընկերացան ու հաշտ և համերաշխ  ապրեցին  միասին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով