Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ Գահը իրենց հանգստության, Երկու սև ամպ, հողմի առաջ Գնում էին հալածական։ Հողմը սակայն չար հոսանքով Բաժնել, ջոկել չէր կարենում, Ինչքան նրանց լայն երկնքով Դես ու դեն էր քշում, տանում։ Ու անդադար գնում էին՝ Քշված հողմի կատաղությամբ, Իրար կպած ու միասին, Երկու սև ամպ, երկու սև ամպ… Հարցեր և առաջադրանքներ՝ Ի՞նչնContinue reading Երկու սև ամպ

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ա Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք,Continue reading Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Իմ երազանքի տոնածառը

Իմ   երազած   տոնածառը   կուզեի  լիներ  գունավոր   և   լիքը  խաղալիքներով։  Կուզեի, որ ասսղի   տեղը  լիներ  շոկոլադ։ Տոնածառի   տակ   լիքը նվերներ լինեին   և այդ   տոնածառը  լիներ կախարդական։   Հենց  Նոր   տարին  անցներ, ինքն իրեն հավաքվեր  և  դասավորվեր  իր   տեղում։ Իսկ երբ Նոր տարին գար, նորից հայտնվեր ու երգեր։  

Իմ դպրոցը

  Մեր դասարանները շատ են ինձ  դուր  գալիս, քանի որ մեր դպրոցը  միակ  լավ  և լավագույն դպրոցներից  մեկն  է։ Մենք ուրախ օրեր ենք ունենում այստեղ։ Դասերից հետո  կարող  ենք ֆուդբոլ  խաղալ։  Մեր դպրոցում շատ բույսեր ունենք և ամեն օր ջրում ենք դրանք և  պահում։ Ես ամենաշատը սիրում եմ  մաթեմատիկա  առարկան։ 

մայրենի ֆլեշմոբ

Անուն, ազգանուն* Գրի՛ր դպրոցիդ անունը։* Ո՞րերորդ դասարանում ես սովորում։* Չորրորդ Հինգերորդ  1. Մեկ հնչյուն փոխելով՝ ,,հայ,, բառից հնարավոր շատ բառե՛ր ստացիր։  2․ Բառերի հնչյունները վերադասավորի՛ր և նոր բառ կազմի՛ր։ Ագաթ- գաթա, Զարմ-մարզ Մարջան-ջրաման Կապար-կարապ Կամուրջ-ջրամուկ Երկանք-քներակ 3. Տրված բառերից ո՞րը ,,մաքուր,, բառի հոմանիշը չէ։ Պարզ, վճիտ, ականակիտ, զուլալ, անաղարտ, զվարթ, ջինջ, անապակ։ զվարդ 4.Կազմի՛ր նախադասություն, որի կազմումContinue reading մայրենի ֆլեշմոբ

Համո Սահյան «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ոսկի են թվում տերև ու ճյուղ, Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, Դեղին հրդեհ է և դեղին ծուխ: Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում: Քամին է այս ծով գանձերի տերը, Այս ոսկու տերը՝ մեծահարուստ: Առաջադրանքներ  Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը: Որտեղ նայում եմ կարծես կրակ լինի, դեղին կրակ է և դեղին ծուխ։ Մոտակայքում քամին է լճի մոտ և նա է լճի տերը։ Ծառը հարուստ է։Continue reading Համո Սահյան «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»

Կոմիտաս «Աշուն գիշեր»

Ձյունիկ լուսին Սարի ուսին, Դեղին-կարմիր շաղալեն, Ալիք-ալիք խաղալեն, Ծովի ծոցին՝ Ալ ժապավեն Տվել բոցին։ Ծառեր, հողմեր, Ամեն կողմեր, Թռչուն դառել երգելով, Հեռու-հեռու հերկելով, Երան-երան Թռչելով Օդի վրան: Առաջադրանքներ Բանաստեղծության ո՞ր տողերն են շուտասելուկի պես հնչում: Պատճենի՛ր այստեղ… Ձյունիկ լուսին Սարի ուսին, Թռչուն դառել երգելով, Հեռու-հեռու հերկելով, 2. Տրված բառերը գործածելով, շուտասելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր: Ձյունիկ,Continue reading Կոմիտաս «Աշուն գիշեր»

Կոմիտաս «Աշուն օր»

Սևուկ ամպեր վար եկան Օրան, օրան, Սարի վրա շար եկան։ Ծագեց առավոտ Պաղեց, սառավ օդ։ Գոռաց երկինք, բուք արավ, Հևաց, հևաց. Ծերուկ երկիր սուգ արավ։ Ճաքեց հեռուն ամպ, Երկիր դողաց-բա՛մբ։ Բողբոջ արև շող կապեց, Դողաց, սողաց, Արյուն-ամպից քող կապեց։ Վառեց լեռան լանջ, Լեռան ցավատանջ։ Տեղաց անձրև մաղ տալով, Մարմանդ-մարմանդ, Հոգնած տերև շաղ տալով։ Առաջադրանքներ Կարդա՛Continue reading Կոմիտաս «Աշուն օր»