Սուրբ Զատիկ

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող
ամենամեծ ու սպասված տոնն է։ Տոնի առաջին և ամենամեծ խորհուրդը բնության
զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, բաժանվելու գաղափարն է: Զատվել
բառն այստեղ խորհրդանշում է ոչ միայն տարվա եղանակների զատումը, այլև
բնության գույների զատումը, բաժանումն ու տարբերակումը համընդհանուր
գորշությունից, միապաղաղությունից:
Մեծ Պահք
Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնին և
տևում 48 օր։ Պահքի ժամանակ քրիստոնյաները պետք է հրաժարվեն
կենդանական ծագում ունեցող բոլոր կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն,
ձկնեղեն, ձու)։ Պետք է հեռու մնալ մոլորություններից (ծխախոտ, ոգելից խմիչք,
որկրամոլություն, ագահություն, եսասիրություն)։ Հրաժարվել գանգատներից,
տրտունջներից, նախանձից, հպարտությունից, վեճերից։
Ակլատիզ
Ակլատիզ կամ Ախալոճ, Աքլատիզ, Գոգոռոզ և այլն։ Մեծ Պասի խորհրդանիշ
է համարվում այս տիկնիկը։ Այն իրենից առարկայորեն ներկայացնում է մի սոխ՝
վրան յոթ փետուր խրած և թելերով առաստաղից կախ տված։ Կարնո հայերի մեջ
այն ծերունու տեսքով տիկնիկ էր, որը պատրաստվում էր տղամարդու
հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում
էր սոխը յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։
31
Հարցեր և առաջադրանքներ
1. Կարդա՛ տեղեկատվական նյութերը, որոշի՛ր, թե վերջում տրված լրացումը
ո՞ր նյութի շարունակությունն է։

Լրացում՝
Պետք է ջանալ բարիք գործել՝ օգնել և օժանդակել, նույնիսկ երբ մեզնից չեն
խնդրում, քանի որ պահքի ժամանակ հատուկ ուտելիքներից հրաժարվելն
իմաստ կունենա, եթե այն, ինչ մենք ուտում ենք, տանք աղքատներին։
Մեծ պահք
2. Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ: Համացանցում
որոնի՛ր զատիկ միջատի մասին տեղեկություն և դուրս գրի՛ր տաս փաստ
զատիկի մասին։ Արդյո՞ք այն որևէ կապ ունի Զատիկ տոնի հետ:

10 հետաքրքիր փաստ Սուրբ Զատիկի մասին

event_note16:45 , 15 ապրիլ 2017visibility 10090commentմեկնաբանել

 

  1. 2007 թվականին նկարում պատկերած ադամանդապատ ձուն վաճառվեց 9 միլիոն ֆունտ ստերլինգով։ Դրա յուրահատկությունն այն է, որ ժամը մեկ ձուն բացվում է, դուրս է գալիս թանկարժեք քարերից պատրաստված մի աքաղաղ և չորս անգամ թափահարում է թևերը, երեք անգամ գլուխ տալիս ու ծուղրուղու կանչում։Slide24
  2. Աշխարհում Սուրբ Զատիկի ամենամեծ շոկոլադե ձուն պատրաստվել է Իտալիայում 2011 թվականին։ Այն ուներ 10.39 մետր բարձրություն և կշռում էր 7.200 կգ։ Այն ավելի մեծ էր, քան ընձուղտը, և ավելի ծանր, քան փիղը։Slide23
  3. ԱՄՆ-ում ճագարները Սուրբ Զատիկի խորհրադնիշ են համարվում 18-րդ դարից սկսած։ Ասում են՝ ճագարի խորհրդանիշ լինելը գալիս է Եվրոպայից և ներմուծվել է որոշ եվրոպական երկրների մշակույթներից։ Հետագայում ավանդույթների շարքին ավելացան Սուրբ Զատիկի զամբյուղներ պատրաստելն ու տոնի մոտիվներով զարդարված գլխարկներ կրելը։Slide22
  4. Սուրբ Զատիկը տարբեր երկրներում տարբեր օրերի է նշվում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն Արևմտյան քրիստոնեության, Արևելյան քրիստոնեական եկեղեցիներն օգտագործում են Հուլյան օրացույցը։ Ի դեպ՝ այս տարի երկու ուղղություններում էլ Սուրբ Զատիկի նշման օրերը համընկնում են. այն ապրիլի 16-ին է։Image result
  5. Ձվիկների վրա տարբեր նկարազարդումներ անելու ավանդույթը կոչվում է Պիսանկա, որը ուկրաինական մշակույթից է տարածվել։Slide17
  6. Սուրբ Զատիկին ներկված հավկիթներ միմյանց նվիրելու ավանդույթը ավելի հին է, քան հենց ինքը՝ Սուրբ Զատիկի տոնը։ Դեռ հնում, ի նշան գարնան գալստյան և զարթոնքի, մարդիկ ներկված ձվեր էին նվիրում միմյանց և տոնում բնության վերածնունդը։Image result for սուրբ զատիկի ձու
  7. ԱՄՆ նահանգների մեծ մասում օրենքով արգելվում է հավի ճուտիկների ներկումը, հատկապես, երբ այն արվում է Սուրբ Զատիկի ժամանակ վաճառելու նպատակով։ Այնուամենայնիվ, օրինակ՝ Ֆլորիդայի կառավարման մարմինները վերջերս ուժը կորցրած է համարել գրեթե 50 տարի առաջ ընդունված օրենքը, որն արգելում էր կենդանիների ներկումը։Image result for dyied chicks
  8. Ըստ վիճակագրական տվյալների՝ մարդկանց 76%-ը շոկոլադե նապաստակներ ուտելիս առաջինն ուտում է ականջները։Slide6
  9. ԱՄՆ-ում Հելլոուինից հետո Սուրբ Զատիկը երկրորդ ամենաշատ կոնֆետներ պահանջող տոնն է։ Միացյալ Նահանգներում տարեկան 90 միլիոն շոկոլադե նապաստակ, 91 բիլիոն շոկոլադե ձվիկ և 700 միլիոն մարշմելոու-ճուտիկ է արտադրվում և սպառվում։Related image
  10. Ի վերջո, պետք է չմոռանալ, որ Սուրբ Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության օրն է։ Այն քրիստոնեական ամենահին ու ամենակարևոր տոնն է։Related image

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն