Ըստ առասպելի, երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի
հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում
Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք
է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար
հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել
իրեն:Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին
խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան չի մերժում
նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական
զորքը, գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ
լավաշ են թաքցնում: Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի
տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է,
որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես 10 օր
շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին: 11-րդ
օրն Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի
արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը
հեշտությամբ կարող է հաղթել նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել
Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալուց հետո,
թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն
լավաշի:

Հարցեր և առաջադրանքներ
1. Դիտի՛ր «Կախարդական լավաշը» մուլտֆիլմը և պատասխանի՛ր հարցերին։
Ա) Ի՞նչ խորհուրդ տվեց մայրն իր որդուն:

Նա  խորհուրդ տվեց աշխարից աշխար շրջի և աշխատանխ գտնի

Բ) Ինչպե՞ս հանկարծ լավաշը դարձավ կախարդական:
Որովհետև իր մայն էր պատրաստել։

2. Շարունակի՛ր առած-ասացվածքները:
Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս՝ հիվանդ։
Աշխատանքը սև է, հացը՝  սպիտակ։
Բերան կա հաց չկա, հաց կա ՝ բերան չկա։
Ղարիբի հացը լեղի է, ջուրը՝ թույն։
Առանց հացի չհի լինի աշխատել, իսկ առանց գինու՝ պարել։

3. Այս տեսքտերի նախադասությունները խառնված են: Կարդա՛ և
համարակալի՛ր դրանք: Ի՞նչ հասկացա՞ր, ի՞նչ են ուսուցանում առակները:
Ա․ Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի
որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է
հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ
դնեն: Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար
անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ
այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի:

 

 

Բ․ Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով
ճանապարհ է գնում: Շատ է նեղվում, վշտանում, որ մեղք է գործել և, ուրիշ ճար
չգտնելով, հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում,
շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում: Փնտրում է նա էս
հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում:Ինչպես է պատահում՝ ձեռից մի
փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում: Վրան
Աստծո տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում: Վաստակած
միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի
փշուրը:

Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով
ճանապարհ է գնում:

գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում,
շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում։

Փնտրում է նա էս
հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում:

Վաստակած
միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի
փշուրը:Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար
անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ
այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի:Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի
որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է
հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ
դնեն:

 

 

 

4. Հորինի՛ր մեկական հանելուկ լավաշի, հացի, աղի մասին։
1.Թխում ենք թոնրում, շատ համեղ է ու սպիտակ։ լավաշ

2. Մանր է, ճաշին համ ու հոտ է տալիս։ Աղ

3. Թխում են ջեռոցում, օգտակար է և համեղ, շատ ենք սիրում մենք ուտել, առանց որի ճաշը կլինի կիսատ։ Հաց

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով